Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանսիան ողջունում է Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպման արդյունքները

Ֆրանսիան ողջունում է Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպման արդյունքները
18.05.2016 | 11:26

Ֆրանսիան ողջունել է Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպման արդյունքները, որը, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակի, ապրիլի 2-5-ի մահացու բախումներից հետո թույլ տվեց վերսկսել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Նախագահներ Սարգսյանը և Ալիևը, Եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրի, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ, վերահաստատեցին, որ կողմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերը նաև ընդունեցին վստահության միջոցառումների, այդ թվում` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը: Սրանք շատ կարևոր հանձնառություններ են: Ֆրանսիան կոչ է անում կողմերին իրագործել դրանք, և որպես Մինսկի խմբի համանախագահ, իր ամերիկացի և ռուս գործընկերների հետ կշարունակի միջնորդի իր դերակատարությունը»,- ասված է Ֆրանսիայի արտգործնախարարի մամուլի խոսնակի հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ